Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո, նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:
ՓՊ-ից հայտնում են, որ ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին:
Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերները իրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին: