Երևանում ոստիկանները բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին, այս մասին վերջինս հայտնել է տելեգրամի իր ալիքում։
«Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին»,-գրում է բլոգերը։