00:00:00

5 իրավապաշտպաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը

22:18, 08 մայիս 2024 Իրավական

Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր նախաձեռնությանը միացել է շուրջ 20 փաստաբան, որոնց հայտնում ենք խորին շնորհակալություն։

Մենք գործարկել ենք նաև թեժ գիծ՝ 095 08 87 87, որն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով։

Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար

1) Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։

2) Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը-րոպեն։

3) Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի ձևով պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին 095 08 87 87 հեռախոսահամարով։

4) Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։

5) Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան

Վարազդատ Հարությունյան

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր