Ապրիլի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ից զանգահարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 00։50-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Վաղարշապատ» ԲԿ բուժօգնության տեղափոխված կալանավոր Սերոբ Մ․-ին բուժօգնություն ցուցաբերելուց և ՔԿՀ տեղափոխելուց հետո հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակից հայտնաբերվել է բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված սենյակում հայտնաբերել են թվով 3 հատ բջջային հեռախոս, 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորման լար, 1 հատ դյուրակիր շարժական ինտերնետ կապ և 1 հատ բջջային հեռախոսի ականջակալ, իսկ հիվանդանոցի վերելակի աթոռի տակից հայտնաբերվել է թվով 1 հատ «VIP» գրառմամբ ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել կապույտ գույնի բժշկական ռետինե ձեռնոցի առանձնացված մասերի մեջ՝ փաթեթավորված թվով 3 փաթեթ լցված «Մարիխուանա» թմրանյութի նմանվող, սուր հոտով չորացված մանրացված զանգվածով, որոը կշռվել և ընդհանուր փաթեթի հետ միասին կազմել է 28.31 գրամ:
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: