00:00:00

Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին

16:43, 07 մայիս 2024 Իրավական

Մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կայանի մոտ վիճաբանություն է և իրենց վարորդը վնասվածքներ ունի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում շտապօգնության բժիշկ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աղվան Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շտապօգնության վարորդի, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դավիթ Մ․-ի հետ, գտնվելով շտապօգնության հերթապահության խմբում, կանչով մեկնել է Բերքանուշ գյուղի տներից մեկը, որտեղ նույն տան բնակիչ 22-ամյա Հապետ Խ․-ի հետ չբարևելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո Հապետ Խ․-ն եկել է Արտաշատ քաղաքի շտապօգնության շենքի դիմաց վիճաբանել է Դավիթ Մ․-ի և Աղվան Ս․-ի հետ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր