00:00:00

Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին

11:42, 04 մայիս 2024 Իրավական

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․

1. Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։
2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։
2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։
3. Բոլոր փաստաբանները մանիպուլյատորներ են։
4. Բոլոր մեղադրյալները ստախոս են։
5. Բոլոր հիվանդ մեղադրյալները սիմուլյանտներ են (գնահատականը չի փոխվում նաև մահվանից հետո)։
6. Բոլոր խոշտանգված մեղադրյալները ինքնախոշտանգման հակում ունեցող ինքնախոշտանգվողներ են։
Հա, և ի վերջո
7. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ (վախտը գիտի) կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից և կուտակած ու ժայթքած թքի ծավալից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր