00:00:00

11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից

14:23, 03 մայիս 2024 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մանրամասներ հայտնեց 2023 թվականի գոստոսի 18-ին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության էր ենթարկում անչափահաս աղջկան:

Աննա Վարդապետյանն ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ գործն արդեն դատարանում է։

«Գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել։ Գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չենք զետեղել մեր կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու են մեր հասարակության մեջ։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր արել են այդ արարքը, պատժվեն»,- նշեց դատախազը:

Դատախազի խոսքով` գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին։

«Մենք դեռ պետք է քննենք ու հասկանանք, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ոնց է ունեցել հասանելիություն էլեկտրոնային հարթակներին»,-նշեց Աննա Վարդապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր