Այսօր՝ մայիսի 2-ին, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել է իր վրա, երբ ինքը փորձել է տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել է նաև գումար, ապա դիմել է փախուստի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։