00:00:00

Տեղի ունեցել խմբագրական վրիպակ, որը ներկայում շտկված է․ Դատախազությունը՝ Աշոտյանի փաստաբանների հայտարարության մասին

14:16, 02 մայիս 2024 Իրավական

Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:

«Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: …
Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»:

Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ`

  1. դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել,
  2. ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չի «վերականգնել», որովհետև պաշտպանության կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը»,– ասված էր հայտարարությունում։

Ի պատասխան Irakanum.am-ի հարցման՝ Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ տեքստում միայն «վնասն ամբողջությամբ վերականգնելու» մասով է տեղի ունեցել խմբագրական վրիպակ, որը ներկայում շտկված է:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր