00:00:00

Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվեց

09:24, 02 մայիս 2024 Իրավական

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց : Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին գրել է. «Քիչ առաջ Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը։

Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ քպ-ական կամ ոստիկան ոչ միայն երբևէ չի կալանավորվել, այլև չի էլ ձերբակալվել։ Հիշենք, օրինակ, քպ-ական հակոբ արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու միջադեպը։

Քաղբանտարկյալ Արթուր Սուքոյանին բանտ ուղարկեց տխրահռչակ դատավոր, արամ զավենիչի կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, որը ռեժիմին քաղբանտարկյալներ անվրեպ «մատակարարելու» գծով ընդհուպ մոտենում է մեկ այլ տխրահռչակ դատավոր (արդեն՝ նախկին դատավոր) Արուսյակ Ալեքսանյանի ռեկորդին»։

Հիշեցնենք՝ «Civic.am»-ի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ Քկ-ի, հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը, ըստ Սուքոյանի, կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր