ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Սաքոյանը ինքնակամ է որոշել ներկայանալ ոստիկանություն։
Նշենք, որ ԱԺ–ում միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորի օգնականի և civic.am–ի լրագրողի միջև։ Այդ լրատվամիջոցը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ըստ այդ լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի Լևոն Քոչարյանի օգնականը խորհրդարանի բակում իրեն հարվածել և հայհոյել է։ Պատճառն այն է, որ Դավիթը տեսանյութ էր պատրաստել, որտեղ առանց փաստերի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր «ռուսական ագենտ» լինելու մեջ, և միլիոնավոր դոլարներ ստանալու ու պատերազմ հրահրելու մեջ։
Irakanum.am