00:00:00

Ֆելիքս Ցոլակյանին ՀՀԿ-ից հեռացնելու համար երեք քվեարկություն է պետք. «Ժողովուրդ»

13:30, 24 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված և Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած անկուսակցական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի արարքի հետ: ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ քննարկվել է այս պատգամավորների հարցը, սակայն որոշում չի կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան և չեմ շեղվելու իմ գծից, և այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…»: Մեր հարցին, թե ինքը կրկին խմբակցությունից տարբե՞ր կքվեարկի արդյոք առաջիկայում, Ցոլակյանը նշել է. «Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միևնույն է։ Կարևոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարևորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր