Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին, ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել է դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է, որ այդ մասին ոչինչ չպատմի տանը: Կինը հայտնել է նաև, որ տղամարդը երեխային հետապնդել է՝ դպրոցից տուն վերադառնալիս։
Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի 71-ամյա բնակիչ, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել է: