00:00:00

ԸՕ-ն փոխելու հարցում ՀՀԿ-ի հետ համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն. «Հրապարակ»

13:20, 24 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները։ Կառավարությունը ուժերի հետ հանդիպելու և փաթեթ մշակելու գործը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։ Հնարավորինս մոտ ժամկետում արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը կառավարության պլան Ա-ն է։ Իսկ ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն՝ արդարադատության նախարարությունը ՍԴ հայց կներկայացնի ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ ռեյտինգայինը մեծամասնականին է մոտ։ Եթե սա էլ չստացվի, ինչը քիչ հավանական են համարում, հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր