Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից էր։
Ավելի վաղ, Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ։