ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը:
Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՁՊՎ: