Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել: Այս մասին Irakanum.am–ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից, Նոյեմբերյանում՝ 12»,-հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում և Երևանի մի քանի փողոցներում քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի՝ բողոքի ակցիաներ են իրականացնում։