00:00:00

Կորոնաչարաշահումներով դատն ու Սասուն Խաչատրյանի նկրտումները․ ինչ է սպասվում

13:46, 25 ապրիլ 2024 Իրավական

Irakanum.am–ի ունեցած հավաստի  տեղեկությունների, մոտ օրերս կավարտվի կորանավիրուսի թեմայով դատական գործը և կուղարկվի դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը փորձում է այնպես կազմակերպել, որ գործը մակագրվի իր նախկին խորհրդական Արամ Գրիգորյանին, ով ներկա պահին Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր է։ Խնդիրն այն է, որ ըստ էության Խաչատրյանի ղեկավարած կառույցը պարզել է, որ իսկզբանե հարուցված քրեական գործը «ջուր» է, և դատարանում կփլվի, հետևաբար փորձում է պարզերես երևալու համար  այնպես անել, որ գործն իրեն ենթարկվող դատավորի մակագրվի։

Նշենք, որ քովիդի ենթադրյալ չարաշահումների մասով հարուցված քրեական գործը մի քանի հարյուր էջանոց է, հարցաքննվել են բժշկական հաստատությունների ղեկավարներ, աշխատակիցներ։ Ինչպես հայտնի է այս գործով կալանավորվել  էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենն ու փոխտնօրենը։

Մենք ավելի վաղ  հայտնել էինք, որ հարցաքննվել է նաև ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը։ Նա ևս եղել է Առողջապահության փոխնախարար։ Հարցաքննվել էր նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավար կազմը։

Գործի շրջանակներում հարցաքննվել են նաև  Առողջապահության գործող և նախկին նախարարները։ 

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր