Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիների, բիրտ ուժի կիրառմամբ, ժամեր առաջ բերման էին ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, սակայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին հրաժարվել են ազատ արձակել։
Սուրեն Պետրոսյանը ձերբակալված է մնում՝ «առերևույթ խուլիգանություն կատարելու» կասկածանքով։