00:00:00

Գյումրիի քաղաքապետի դեմ բողոքի դուրս եկած քաղաքացին, մեքենայով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին

12:05, 21 ապրիլ 2024 Իրավական

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։

 

Shamshyan-ը հայտնում է, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ 

 

Շիրակի մարզի ոստիկանապետ Ա․ Բդոյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կ․ Կուրեղյանը ճիշտ բանակցություններ վարելու արդյունքում կարողացան քաղաքացուն համոզել, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից, ով, լսելով մարզի ոստիկանապետին ու ՊԾ գումարտակի հրամանատարին, իջել է ավտոմեքենայից և ոստիկանների հետ մեկնել ոստիկանության բաժին։ 

 

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են նրա ինքնությունը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր