00:00:00

Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին

20:24, 18 ապրիլ 2024 Իրավական

Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 10:45-ի սահմաններում ոստիկանները գիշերային հերթապահությունից տուն վերադառնալիս Երևանի Արաբկիր վարչական շրջանի ՝ ժողովրդին հայտնի «Սլավյանսկի» համալսարանի հարևանությամբ նկատում են «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենան:
Հայտնում է Shamshyan-ը։ 

Արդեն Կոտայքի գումարտակի պարեկները պարզում են, որ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ է լինում, քանի որ վարորդը ապրիլի 16-ին Հյուսիս–հարավ նոր կառուցվող ճանապարհի Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:

Այդ մասին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, ու այդ օրվանից Պարեկային ծառայությունը որոնում էր օրինախախտ «յաշիկավարին»:

Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն «Սլավյանսկի» համլասարանի մոտ «յաշիկին» է մոտենում Երևանի բնակիչ 33-ամյա Ֆելիքս Գրիգորյանը, ով հայտնում է, որ վարորդը ինքն է եղել, և ինքն է նշված ավտոմեքենան կայանել Հովսեփ Էմին փողոցում:

Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ ապրիլի 16-ին նա չի եղել մեքենայի ղեկին, քանի որ ավտոմեքենան միշտ վարել է քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ Լյովա Բանդուրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր