00:00:00

Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց, որոշումը դեռ հայտնի չէ․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին

00:07, 18 ապրիլ 2024 Իրավական

Դատարանը երկու ժամից կհրապարակի ՔՊ-ական պատգամավորին դիրքորոշում հայտնելու համար խոշտանգված Սամվել Վարդանյանի խափանման միտջոցի վերաբերյալ որոշումը, դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատական նիստին  մեր բոլոր փաստարկները նեկայացրինք, այդ թվում՝ խոշտանգման փաստով սպառնացող վտանգից ելնելով՝ անձին ազատ արձակելու պահանջ ներկայացրինք։ Դա առանձին դրույթ է մեր Քրեական դատավարության օրենսգրքում, որը հաճախ չի օգտագործվում»,- ասաց Մելիքյանը։

Փաստաբանները հրապարակեցին նաև Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը չէին հրապարակել մինչ այժմ, որովհետև պետք է դատարանին ներկայացնեին։

«Տարբեր մարդիկ կասկածի տակ են դնում, այս լուսանկարն  ակնհայտորեն ապացուցում է մեր ասածները»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ լուսանկարում Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածում,  կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ձերբակալվածների պահման վայր տանելը  չեն եղել: Հետքերը խոշտանգման ժամանակ Սամվելին ծնկի բերելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր