00:00:00

Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

18:23, 17 ապրիլ 2024 Իրավական

Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները կանխել են ինքնասպանության փորձ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքի ժողովրդին հայտնի «50-ամյակի» կամրջից սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։

Տեղում Ա․ Խաչատրյանը, պարեկներ Գևորգ Փանոյանն ու Կարեն Վահրադյանը կարողացել են ճիշտ աշխատանքի արդյունքում կանխել մոտ 30-35 տարեկան տղամարդու ինքնասպանությունը։

Տղամարդը պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են տղամարդու ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր