00:00:00

Զոհվածի մորը կալանավորած դատավորը կքննի Սամվել Վարդանյանի խափանման միջոցի միջնորդությունը

14:58, 17 ապրիլ 2024 Իրավական

ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի գործով Քննչական կոմիտեի ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը կքննի դատավոր Ժորա Չիչոյանը։
Այս մասին հայտնում է Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
 
«Դատական նիստը՝ 19:00 Շենգավիթի դատարանում»,-հայտնում է պաշտպանը։
 
Նշենք, որ Չիչոյանը հայտնի է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը բավարարելու որոշմամբ։
 
Հետագայում Գայանե Մարտիրոսյանը ընդունեց մեղքը, դատարանը մեղավոր ճանաչեց նրան Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար՝ դատապարտելով չորս տարվա ազատազրկման։ Պատիժը նրա նկատմամբ չկիրառվեց։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվեց պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր