00:00:00

Նոր մանրամասներ՝ ԱՆ–ում իրականացված խուզարկությունից

13:55, 17 ապրիլ 2024 Իրավական

Երեկ Առողջապահության նախարարությունում իրականացված խուզարկությունը կատարվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին Irakanum.am–ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունից անձինք են հրավիրվել քննչական կոմիտե, սակայն չկան ոչ ձերբակալվածներ, որ էլ քրեական հետապնդման ենթակա անձ։ Թե ինչ գործի շրջանակներում է կոմիտեն խուզարկություն իրականացրել Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունում քննչական կոմիտեից շարունակում են չմանրամասնել, հղում անելով նախաքննությանը։

Հարցին, թե Անահիտ Ավանեսյանը հրավիրվել է արդյո՞ք քննչական կոմիտե, Գոռ Աբրահամյանն ասաց, որ նման տեղեկատվություն տրամադրել չի կարող։

Ինքը՝ նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողների հետ զրուցում  վստահեցրել էր՝ տեղյակ չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։

«Ես ինքս տեղյակ չեմ, ես գտնվում էի Կառավարությունում՝ նիստի էի, և էնտեղից եկել եմ էստեղ: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից: Կխնդրեմ՝ հարցը իրենց ուղղեք, իրենք են հասցեատերը, և իրենք երևի պարզաբանումներ կտան», - ասել էր նախարարը:

Քննչական կոմիտեն նույն ընթացքում խուզարկում էր նաև «Ուիգմոր» Կանանց և երեխաների բժշկական կենտրոնը։ 

Մենք գրել էինք, որ իրավապահները կոռուպցիոն հերթական դեպքն են բացահայտել։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությանը առնչվող մեկ այլ գործ էլ անցած տարի էր հարուցվել, բայց այդ դեպքը համընկնում էր նախորդ նախարարի պաշտոնավարմանը։ Ըստ իրավապահների՝ քովիդի շրջանում պետական գումարներ էին յուրացվել, այս գործը դեռ դատարան չի մտել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր