00:00:00

Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում

12:40, 16 ապրիլ 2024 Իրավական

Այս պահին ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:

Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

 Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բնականոն ռեժիմով, տեղեկություն լինելու պարագայում կտեղեկացնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր