00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար

14:51, 15 ապրիլ 2024 Իրավական

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։

 

Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է․ Ա․-ին։

 

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար։

 

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր