00:00:00

Արարատի մարզում մեծ քանակի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, խմած վարորդներ են հայտնաբերվել

22:33, 13 ապրիլ 2024 Իրավական

Երեկ՝ ապրիլի 12-ին, Արարատի մարզում պարեկները հայտնաբերել են զենքեր ու զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենաներ վարող վարորդներ, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բոլոր դեպքերով օրինախախտները պարեկների կողմից տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ դեպքերի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և մի մասը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ուժեղացված ծառայության ժամանակ  2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանը, Գևորգ Աղախանյանը, վաշտի հրամանատար Գ․ Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհով ընթացով «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է չունենալով վարորդական իրավունքի վկայական։ Պարեկները նշված ճանապարհի 35-րդ կմ հատվածում նկատում են կասկածելի «Infiniti» և կանգնեցնում։ Տեղում պարզվում է, որ  վարորդը, Երևանի բնակիչ 21-ամյա Ստեփան Խ․-ն ոչ միայն չունի վարորդական իրավունքի վկայական այլև պարեկների հորդորով բեռնախցիկից ներկայացնում է ատրճանակ։

Վարորդը ավտոմեքենայով պարեկների կողմից տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Նույն օրը ժամը 22։20-ի սահմաններում ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկ Պետրոսյանը Սիս գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցնում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Տեղում պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Սերգեյ Ք․-ն փորձում է իրենց մոլորեցնել և երբ պարեկները մոտենում են նրան նա վերնազգեստի ծոցագրպանից լուծկու տուփ է հանում և շպրտում։ Պարեկների աչքից դա չի վրիպում և պարզվում է, որ լուցկու տուփի մեջ առկա է 2․25 գրամ քաշով դեղնականաչավուն գույնի չորացված զանգված։ Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերգեյ Ք․-ին պարեկները ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր