00:00:00

Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ. ԱԱԾ-ն՝ Երևանի դպրոցներում իբր «ծրագրվող ահաբեկչության» մասին

14:22, 12 ապրիլ 2024 Իրավական

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով տելագրամյան հաղորդագրույթուններին, որոնք վերաբերում են «Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողություններին»։

«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։

Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր