00:00:00

Քաղաքական հանձնարարություն կատարողները «մաքուր» սրտով տուն կգնան․ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված

21:11, 11 ապրիլ 2024 Իրավական

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Դատավարության, դրա ընթացքի ու այսօրվա ելքի  մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որ  Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:

Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր  սև գործն  արեց:

Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր