00:00:00

«Ո՞վ է այն մարդը, որ իմ լայվը ներբեռնել ու մոնտաժել է»․ Նարեկ Մալյանը հայտարարեց՝ նյութը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է

19:36, 11 ապրիլ 2024 Իրավական

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դատարանում հայտարարեց՝ թվային կրիչի նյութը, որը դրված է մեղադրանքի հիմքում` որպես միակ ապացույց և որի հիման վրա են իր նկատմամբ հարուցել են քրեական գործ, մոնտաժված է, հետևաբար նաև՝ ապօրինի։

Մալյանը նշեց, որ ինքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ րոպեներով է  ֆեյսբուքյան ուղիղ եթերում եղել։  

«Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել է, մոնտաժել է: Ես 5: 24 վայրկյանի լայվ չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոդ է արել իմ լայվը, մոնտաժել է և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»,- ասաց նա:

Նարեկ Մալյանի խոսքով՝  ինքն այդ մասին վաղուց գիտեր։  

«Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ` ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին։ Ես ոչ մեկից ոչ մի բան ո՛չ խնդրելու եմ, ոչ էլ խնդրելու եմ՝ իմ իրավունքները պաշտպանել: Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, եթե մեղադրյալը հայտարարեր, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է...»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ընթանում էր  հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր