«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը (իսկական անունը՝ Զախարի Կալաշով) հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամ ալիքը։
Նշվում է, որ ճշգրիտ ախտորոշումը հաստատելու համար Կալաշովը ենթարկվել է կորոնարոգրաֆիայի։
Հիշեցնենք, որ նա ազատ է արձակվել երկու շաբաթ առաջ։