00:00:00

Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

19:14, 08 ապրիլ 2024 Իրավական

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  խուլիգանություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին,  հայտնում են քննչական կոմիտեից:

Փարաքարի համայնքապետը հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն:

 Քննչական կոմիտեից հայտնեցին, որ  իրականացվում է նախաքննություն, ցուցմունք տված անձը համարվել է տուժող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր