00:00:00

Մեզ արգելեցին Նարեկ Մալյանի հետ առանձին շփվել, սա աննախադեպ է. Մելիքյան

18:23, 05 ապրիլ 2024 Իրավական

Նարեկ Մալյանը հրաժարվեց բարձրանալ դատական նիստերի դահլիճ՝ որպես բողոքի նշան, և փաստաբաններին հնարավորություն չտրվեց նրա հետ որևէ կերպ քննարկել իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այստեղ է որ շատ կարևոր իրավունքի բացակայություն ենք մենք տեսնում, դա մեր վստահորդի հետ առանձին շփվելու հնարավորությունն է։ Նարեկ Մալյանը հրաժարվեց բարձրանալ դատական նիստերի դահլիճ՝ որպես բողոքի նշան, և մեզ հնարավորություն չտրվեց նրա հետ որևէ կերպ քննարկենք իրավիճակը։ Սա աննախադեպ է, ես չեմ հիշում, որ Հայաստանի դատավարությունների պատմության մեջ նման բան լինի»,- նշեց Մելիքյանը։

Նա ասաց, որ փաստաբաններին դեռևս հայտնի չէ Նարեկ Մալյանի դիրքորոշումը այս խնդրի հետ կապված.

«Անկախ նրանից թե մենք ինչպես ենք վերաբերում խոսքին, այն գնահատականներին, սակայն այսպես խոսքն ընդհատելը, չեմ կարծում, որ կարող է գնահատվել ժողովրդավարական նվազագույն չափանիշներին համապատասխան»։

Հիշեցնենք, որ այսօր Մալյանի գործով դատական նիստին իրավիճակը լարվել էր, երբ դատավոր Գզոգյանը մերժեց փասաբանի՝ բացարկ հայտնելու մասին միջնորդությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր