00:00:00

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը

17:41, 05 ապրիլ 2024 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։ 

Քրեակատարողական ծառայությունը ներկայացնում է մարտի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների, բջջային հեռախոսների, wi-fi սարքերի և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը։ 

Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների սանհանգույցներում, աստիճանավանդակների տակ, խցերի պահարաններում, սեղանների, օդափոխիչների ոտնակի մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2,99 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող զանգավծներ, 88 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 75 պարագաներ, 4 wi-fi սարք, 112 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։  

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր