00:00:00

Գործի քննությունն իրականացվել է խայտառակ ապօրինություններով․ Նարեկ Մալյան

22:32, 04 ապրիլ 2024 Իրավական

Քաղբանտարկյալ  Նարեկ Մալյանի գրառումը՝ ՔԿՀ-ից․

«Վաղը՝ ժամը 14:30-ին տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:

Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյոք դատավորը կվավերացնի՞ դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:

Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:

Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր