00:00:00

Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

13:38, 03 ապրիլ 2024 Իրավական

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը:

«ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ այս մասին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցեց ՔԿ խոսնակը։

Աբրահամյանը նաև ասաց, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր