00:00:00

Արթիկի փոխքաղաքապետին, Քաղաքաշինության վարչության պետին, նույն բաժնի ավագ մասնագետին կալանավորել են կաշառքի գործով

19:57, 25 մարտ 2024 Իրավական

Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ին   հաստատել են Արթիկի փոխքաղաքապետի կալանավորումը։

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի վեց անձ, որոնցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեղադրյալներից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Կալանքի տակ գտնվող մեղադրյալներն են՝ Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, նույն բաժնի ավագ մասնագետը և Արթիկի փոխքաղաքապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր