00:00:00

Պոլիգոն էինք կառուցել, որ արժանի դիմադրություն ցույց տայինք հակառակորդին․ Մարտական եղբայրություն

13:57, 24 մարտ 2024 Իրավական

«Մարտական եղբայրությունը» հայտնում է, որ առավոտից բերման են ենթարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների․

 

«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

Միաբանության մի քանի անդամներ երկու մեքենայով, այլ ճանապարհով հասել էին Ոսկեպար․ «Ոսկեպարում ու Բաղանիսում պոլիգոն էինք կառուցել, որ հարկ եղած դեպքում արժանի դիմադրություն ցույց տայինք հակառակորդին»։ 

 

«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», - հայտնել էին կազմակերպությունից։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ ձերբակալել են կազակերպության անդամ Ավետիս Ավետիսյանին, կապը կորել է անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Մասիս Շիրոյանի հետ։

 

ՆԳՆ-ն պարզաբանման մեջ նշել է, թե անդամները ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր