Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը, այս մասին ուղիթ եթերում հայտարարեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, ուղղված է ընդդիմադիր խոսքը լռեցնելուն։
«Իմացեք, որ Նարեկ Սամսոնյանին բռնել են ոչ թե մագնիտոֆոն գողանալու, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այլ՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարը փակելու համար, այդ հաղորդաշարի բովանդակության համար»,- նշեց Մելիքյանը։
Ավելի վաղ Մելիքյանը հաղորդել էր, որ իր տան մոտից շատ կոշտ ձևով ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը։