ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 19-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տեղափոխվել 42-ամյա Տատյանա Գ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: