00:00:00

Իր անազատության 6-րդ ամիսը լրանալու օրը Մալյանը կգնա՞ տուն, թե՞ կմնա «Վարդաշենում»

15:54, 15 մարտ 2024 Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ Առաջին ատյանի որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ։

Հիշեցնեմ, որ սա այն որոշումն է, որով դատարանը մերժել էր բարձր հեղինակություն ունեցող մի քանի անձանց երաշխավորությունը, գրավը, տնային կալանքը, և Մալյանին հետագա անազատության անհրաժեշտությունը պատճառաբանել էր «վատ պահելով» - չլսված-չտեսնված մի պատճառաբանություն։

Ինչևէ, առաջին ատյանի որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ, ու Վերաքննիչը որոշել էր, որ որոշումը կայացնելու է մարտի 18-ին՝ առաջիկա երկուշաբթի օրը։

Չգիտեմ՝ կա՞ հեռանկար, թե չկա։ Մի կողմից, դատավորն Արմեն Դանիելյանն է, բայց մյուս կողմից՝ Առաջին ատյանի որոշումն այնքան արտառոց է, որ է՛լ դու սուս։ Չգիտեմ։

Մի քանի օր սպասենք ու տեսնենք՝ ինչ կորոշի դատավոր Արմեն Դանիելյանը - իր անազատության 6-րդ ամիսը լրանալու օրը Մալյանը կգնա՞ տուն, թե՞ կմնա «Վարդաշենում»»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր