00:00:00

Հայտնաբերվել են Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության մասնակիցները

13:21, 14 մարտ 2024 Իրավական

Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանողին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանների օպերացիայի արդյունքում ոչ միայն սպանողը, այլև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 անձինք են հայտնաբերել Սիսիանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, նա ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր