00:00:00

Դատարանը շարունակելու է քննարկել մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունները

17:58, 11 մարտ 2024 Իրավական

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ մարտի 12-ին ժամը 16:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1), հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը շարունակելու է քննարկել մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին մեր միջնորդությունները։ Նախաքննության ընթացքում մեղադրական ապացույցները հավաքվել են այնքան մեծաթիվ ու լուրջ խախտումներով, որ կհերիքեր արդարացման վերդիկտների առնվազն 3-4 քրեական գործերով։ Այնուհանդերձ, դատարանը դեռ մերժում ու մերժում է մեր արած բոլոր միջնորդությունները։ Բայց դե՝ մենք էլ էլի՛ ենք անելու։

Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից՝ նախորդ օրը Հանրապետության հրապարակում «լայվ» անելու համար»,- գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր