Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»,–ասել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ նրա սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։