00:00:00

Դիանա Գասպարյանը պիտի ապացուցի, որ անգլերենի մասնագետը կարող է մշակութային պալատի տնօրեն լինել

21:07, 02 մարտ 2024 Իրավական

Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մարդկանց պաշտոնների է նշանակում խնամի–ծանոթ– բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով։ Մասնավորապես 2022 թվականի մարտի 25–ին այդ ժամանակ Էջմիածնի մշակույթի տան տնօրեն Ալվինա Համբարձումյանը, ով ղեկավարել է կառույցը յոթ տարի ֆիզարձակուրդի է գնացել, որից երկու–երեք ամիս հետո մշակույթի տունը լուծարվում է համայնքը խոշորացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին հայտարարվում է Վաղարշապատի Կոմիտիասի անվան Մշակութային պալատի տնօրենի նոր մրցույթ, որին մասնակցում է երկու հոգի՝ Ալվինա Համբարձումյանն ու վերջինիս տեղակալ՝ Հասմիկ Ադամյանը։ Նշենք, որ մրցույթի էական պահանջներից մեկն այն է, որ մասնակիցը պետք է ունենար համապատասխան բնագավառում մասնագիտական ստաժ։ Սակայն Հասմիկ Ադամյանն այն չի ունեցել, քանի որ եղել է անգլերեն լեզվի մասնագետ։ Մրցույթում միաժամանակ երկու մասնակիցն էլ հաղթել են, բայց Դիանա Գասպարյանը հայեցողական որոշմամբ տնօրեն է նշանակել Հասմիկ Ադամյանին։ Սա իհարկե ունի իր պատճառները։ Բանն այն է, որ Irakanum.am–ի տեղեկություններով Հասմիկ Ադամյանի սկեսրայրը Վաղարշապատի ավագանու ՔՊ–ական անդամ է, իսկ հայրն էլ՝ նախկին պաշտոնյա և ամուր թելերով կապված են ՔՊ–ականների հետ։

Ալվինա Համբարձումյանի ներկայացուցիչը դիմել է դատարան, սակայն Առաջին ատյանի դատարանը քաղաքապետի որոշումը թողել է ուժի մեջ, որն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում։ Այս կառույցն էլ գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման և պարտավորեցրել է Էջմիածնի քաղաքապետին ապացուցել որ անգլերենի մասնագետը կարող էր հավակնել մշակույթային կառույցի տնօրենի պաշտոնում։  

Թե ինչպես է քաղաքապետ Դիանա Գասպարյանը ապացուցելու մի բան, որը գոյություն չունի, թերևս թողնում ենք ընթերցողների դատին, ընդամենն արձանագրելով, թե ինչպես է  իբրէ խծբ–ն մերժելու խոստումով իշխանության եկած ՔՊ–ականները բոլոր տեղերում պաշտոնի նշանակում բացառապես այն մարդկանց, ովքեր կապ ունեն իրենց կուսակցության հետ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր