00:00:00

Փողը՝ տվել, բայց ներողություն չի խնդրել․ մանրամասներ՝ Թովմասյան– Նազարյան դատական ակտից

20:35, 29 փետրվար 2024 Իրավական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մասամբ է կատարել դատարանի պահանջը։ Նազարյանը գումարը փոխացել է, դեռ ներողություն չի խնդրել պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ ԱԺ ամբիոնից նրան վիրավորելու համար։ Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականին Թագուհի Թովմասյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ այն ժամանակված փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ։ Հայցի ներկայացման հիմք էր եղել Լենա Նազարյանի «իդիոտկա» արտահայտությունը Թագուհի Թովմասյանի հասցեին։ ԱԺ նիստերից մեկում, երբ Թագուհի Թովմասյանն ամբիոնից խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին, այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել, եւ հանրության համար նրա արտահայտությունը լսելի էր դարձել։

Փետրվարի 2–ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Նազարյանը պարտվել է դատարանում, բայց չի կատարում վճիռը։ Irakanum.am–ը Լենա Նազարյանից հետաքրքրվել էր, թե ինչու՞ մինչև հիմա չի կատարում դատարանի որոշումը, որին ի պատասխան պատգամավորն ասաց, թե կատարել է։

Մինչդեռ Թագուհի Թովմասյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ Նազարյանը միայն դրամական փոխհատուցումն է միայն արված։ «Լենա ՆԱզարյանի միջոցներից  300 հազար դրամը փոխանցվել է ֆինանսների նախարարությունում գործող դատարանի դեպոզիտային հաշվին, բայց ներողության մասով պահանջը կատարված չէ։ Մենք չենք ստացել այդ գումարը, չենք էլ շտապում, որովհետև իմ վստահորդի համար կարևորը ներողության պահանջի կատարումն է»,– ասաց Ոսկանյանը, հավելելով, որ գումարը կստանան այն պարագայում, երբ կատարվի հայցի հիմնական պահանջը, այն է՝ ներողությունը։

Irakanum.am 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր