00:00:00

Կան կալանավորվածներ․ նոր մանրամասներ՝ Ռաֆայել Այվազյանին ծեծի ենթարկելու գործով

20:16, 29 փետրվար 2024 Իրավական

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 12–ին Երևանում դաժան ծեծի էր ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Մենք գրել էինք, որ այդ օրը  ժամը 12:00–ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին  դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական– քաղաքական գործունեությամբ։

ՀՀ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատել էին Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ 

Քննչական կոմիտեից Irakanum.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե գործն ինչ փուլում է։ Կառույցի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է առաջադրված 4 անձի, որոնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, 1–ի նկատմամբ՝ գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Թե ովքեր են գործով անցնում քննչական կոմիտեն չի մանրամասնում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր։ Մեր ունեցած տեղեկություններով Այվազյանն առաջիկայում պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, և խոսել կատարվածի վերաբերյալ։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր