00:00:00

Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

16:05, 29 փետրվար 2024 Իրավական

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել իր տնից։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր