00:00:00

Հայաստանից փորձել են մոտ 2 կգ ոսկի տեղափոխել Վրաստան

13:32, 23 փետրվար 2024 Իրավական

Հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Պարզվել է, որ քաղաքացին 216,7 հազար լարի (81,8 հազար դոլար) արժողությամբ, 1 735 գրամ քաշով ոսկի է թաքցրել մեքենայում։

Հարուցվել է քրեական գործ «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով» հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝ տուգանքի կամ ազատազրկման՝ 5-7 տարի ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր